Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարին ներկա է նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նախկին վարչապետը խուսափեց լրագրողների հարցերին պատասխանելուց, հատկապես, թե ինչու հրաժարվեց վարչապետի պաշտոնից. «Ես ներողություն եմ խնդրում: Ձեր հարցերին կպատասխանեմ ավելի ուշ»,- մի քանի անգամ կրկնեց Տիգրան Սարգսյանը: Ի նշան օգնության' Հովիկ Աբրահամյանը լրագրողներին դիմելով. ասաց.
«Ինչ ասել եք, պատասխանել եմ, հիմա Տիգրան Սուրենիչն իր գործն արել, գնացել է ինչ եք ուզում»։
Տիգրան Սարգսյանին ուղղված հարցերը բազմազան էին. «Ի՞նչ եք պատրաստվում անել, որտե՞ղ եք պատրաստվում շարունակել աշխատել, ի՞նչ գնահատական կտաք կառավարության ծրագրին, վարչապետի հայտարություններին» և նման այլ հարցեր: Պատասխանելու փոխարեն' Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ ներողություն խնդրեց և նշեց, թե հետո կանդրադառնա։
Ապա նորից միջամտեց Հովիկ Աբրահամյանը. «Ի՞նչ եք ուզում, չեմ հասկանում, մարդը հինգ անգամ ներողություն է խնդրում, նորից ճնշումներ եք գործադրում, հետո էլ խոսում եք իշխանություների ճնշումների մասին»: