Ուկրաինայի նախագահի թեկնածու՝ միլիարդատեր Պյոտոր Պորոշենկոն, մասնակցել է երկրի նախագահական ընտրություններին և հույս հայտնել, որ ընտրությունները կավարտվեն առաջին փուլով։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Այն հարցին, թե ընտրություններում հաղթանակ տանելուց հետո առաջին այցը դեպի ու՞ր կլինի, Պորոշենկոն պատասխանել է․«Դեպի Դոնբաս»։
Իսկ Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին Պորոշենկոն ասել է․«Իհարկե կլինի հանդիպում․ Ռուսաստանը մեր հարևանն է: Առանց Ռուսաստանի հետ երկխոսություն ունենալու՝ հնարավոր չէ խոսել կայունության մասին»։