Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի գաղտնի ձայնագրության առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ հնարավոր է շուտով նոր մանրամասներ հայտնի լինեն: Այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Մուշեղ Բաբայանը:

«Նախաքննությունը հիմա ընթացքի մեջ է: Այս պահին նաև հաշվի առնելով, որ չբացահայտված հանցագործություն է, նախաքննության գաղտնիությունից ելնելով հրապարակման ենթակա որևէ նոր բան չկա, ինչ որ կար հրապարակելու' մամուլով արդեն հրապարակել ենք: Միգուցե մի 15-20 օր հետո նախաքննության որոշ տվյալներ նախաքննության մարմինը նպատակահարմար գտնի հրապարակելու համար»,-նշեց նա:

Կանչվելո՞ւ են արդյոք նորից հարցաքննության պատգամավորները, քննիչն ասաց, որ չի կարող ասել.

«Այս պահին չեմ կարող ասել, նրանք արդեն հարցաքննվել են մեկ անգամ, եթե կլինեն լրացուցիչ հարցեր, իհարկե կկանչենք հարցաքննության»,-տեղեկացրեց Մուշեղ Բաբայանը:

Անի Շաբոյան