Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդունել է հայ պրոֆեսիոնալ բռնցքմարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին:

Կարեն Գրիգորյանն Արթուր Աբրահամին նվիրել է Էջմիածինը խորհրդանշող հուշանվեր, իսկ Արթուր Աբրահամն իր հերթին Կարեն Գրիգորյանին' բռնցքամարտի անվանական ձեռնոց:

Նրանք նախ շրջել են Էջմիածնի պատմաազգագրական թանգարանում, այնուհետև ներկա գտնվել Էջմիածնի Մշակույթի տանը «Վաղարշապատ» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպած մշակութային միջոցառմանը:

Այս մասին տեղեկանում ենք Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

 

   

Տեսանյութը` այստեղ: