ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ զինված ուժերում զինվորների մահվան ցանկացած գործ, որով կա օբյեկտիվության պակասի պատկեցարում կամ զգացում, կարող է քննարկման առարկա դառնալ իր կողմից: «Վստահ եմ, որ յուրաքանչյուր գործով ծնողները հնարավորություն են ունեցել և ունեն իրենց առարկությունները, դժգոհություններն անարգել հայտնել, թե օրենքով սահմանված իրենց տրված լիազորությունների շրջանակներում և թե դրանցից զատ՝ համապատասխան վարույթ իրականացնող մարմնի կամ դատախազի հետ, այդ թվում վերադասության»,-կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զինվորների մահվան գործերին՝ ասաց Գևորգ Կոստանյանը:
Վերջինս վստահություն հայտնեց նաև, որ զինվորական դատախազն այդ առումով խիստ հետևողական է: Գլխավոր դատախազը համոզմունք ունի, որ եթե որևէ մեկը նախաձեռնություն հայտնի զինվորական դատախազի հետ քննարկելու իր մտահոգությունները կամ մտավախությունները, ապա այդ հնարավորությունից միանշանակ կօգտվի: «Այլ հարց է, որ ծնողները կամ որևէ մեկն այդ պայմաններում անգամ բավարարվածության զգացում չեն ունենա օբյեկտիվ կամ սուբյեկտիվ որևէ պատճառով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նման դեպքում նաև ինքն է մշտապես պատրասատակամություն հայտնել քննարկելու հարցÕ ¨: