Ամբողջ աշխարհում միլիոնավոր հավատացյալներ հետևում են կաթոլիկ եկեղեցու շուրջ զարգացող մի նոր մեծ սկանդալի: Այն օրերին, երբ Հռոմի Ֆրանսիսկոս Պապն ուխտագնացություն է կատարել դեպի Սուրբ Երկիր, գերմանացի լրագրողները վավերագրական ֆիլմ են նկարահանել, որը մանրամասնում է, թե ինչպես են իրականում ապրում Վատիկանի քահանաները:

 

Ոչ ավանդական սեքսը, ինտրիգը, փողերի լվացումը և այս ամենը, եթե հավատանք ֆիլմի հեղինակներին, միայն այսբերգի երևացող մասն է: Ըստ NTV թղթակից Կոնստանտին Գոլդենցվաիգայի՝ կոռուպցիան, հովանավորչությունը, սեռական սկանդալները մութ անցյալ է, որից Վատիկանը դժվար թե երբևէ մաքրվի: Սակայն «Վատիկանի դավադրությունը» ֆիլմի հեղինակներն ապացուցում են, որ այս ամենը ոչ թե անցյալ է, այլ Կաթոլիկ եկեղեցու ներկա և վախեցնող դեմքը:

 

Երեք տարի առաջ իտալացի լրագրող Կարմելո Աբատեն իր նույնասեռական ընկերոջից տեղեկացել է, որ նա սեռական հարաբերություն է ունեցել Վատիկանի քահանաներից մեկի հետ, իսկ շուտով ի հայտ են եկել թաքնված տեսախցիկների արդյունքում ստեղծված տպավորիչ տեսանյութերը՝ փակ գիշերային ակումբներում: Այս սեքս-երեկույթերից մեկում Վատիկանի հոգևորական բարձր դասը զվարճանում էր իր իսկ պատվիրած երիտասարդ տղաների հետ:

 

Կարմելո Աբատե, լրագրող. «Իսկ հետո եկավ այն պահը, որ ինձ ցնցեց ամենից շատ: Այդ ժամանակ ես ամբողջովին հասկացա, թե ինչ է իրականում տեղի ունեցել և որ այստեղ խոսքը միայն սեքսի մասին չէ: Ֆրանսիացի քահանան, ով գիշերը քնել էր իմ ընկերոջ հետ, առավոտյան իր ճամփորդական պայուսակից հանեց եկեղեցական սպասքը և սկսեց երկրպագել Աստծուն այն տանը, որտեղ նա և մյուս քահանաները իրականացրել էին սրբապիղծ խնջույքը»:

 

Հոգևորական միասեռականները հաճախ կարդինալների և եկեղեցու մանկապղծության զոհն են դառնում: Թե ում հետ են շփվում նույնասեռանները' իրենց գործն է, բայց երբ սրբության գաղափարն ու ու այլասերվածությունը միաձուլվում են միմյանց, հասկանում ես, որ աշխարհում ավելի սարսափելի բան լինել չի կարող: