Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնական այցով ժամանել Է Գերմանիա: Նա Բեռլինում Է գտնվում ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի անձնական հրավերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Ինչպես հայտնել Է վարչապետի մամուլի ծառայությունը, հունիսի 2-ին պաշտոնական հանդիպման արարողությունից հետո Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Գերմանիայի կանցլերի հետ՝ սկզբում դեմ առ դեմ, իսկ այնուհետեւ՝ ընդլայնված ձեւաչափով: Դրանից հետո Վրաստանի վարչապետը հանդիպում կանցկացնի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հետ: Գերմանիայում պաշտոնական այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում կունենա Քերբերի հիմնադրամի ներկայացուցիչների հետ, կմասնակցի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կողմից կազմակերպված խորհրդաժողովին:
Վրաց-գերմանական գործարար համաժողովում Վրաստանի վարչապետը Գերմանիայի բիզնես հատվածի ներկայացուցիչներին կծանոթացնի իր երկրի գործարարության ոլորտի իրադրությանը: Գործարար համաժողովը կազմակերպվել Է ներդրումային գործակալության կողմից, եւ դրան ներկա կլինեն գերմանական բիզնես հատվածի շուրջ 100 ներկայացուցիչներ:
Վրացական պատվիրակության կազմում ընդգրկված են՝ երկրի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, ենթակառուցվածքի ու զարգացման նախարար Էլգուջա Խոկրիշվիլին, գյուղատնտեսության նախարար Շալվա Պիպիյան եւ կառավարության վարչակազմի փոխղեկավար Նինո Կոբախիձեն: