Արգենտինայում ներկայացվել է այն ինքնաթիռը, որով հավաքականը կուղևորվի Բրազիլիա՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:
Ինքնաթիռի վրա պատկերված են Լիոնել Մեսսիի, Գոնսալո Իգուաինի, Սերխիո Ագուերոյի լուսանկաները:
Հիշեցնենք, որ խմբային փուլում արգենտինացիների մրցակիցներն են լինելու Բոսնիայի և Հերցեգովինայի (հունիսի 16), Իրանի (հունիսի 21), Նիգերիայի հավաքականները (հունիսի 25):