ԱՄՆ-ն առաջիկա վեց ամսվա ընթացքում պարտավորվել Է ջանքեր չգործադրել հասնելու այլ երկրների կողմից իրանական նավթի գնումների ծավալների կրճատման, իսկ Թեհրանը դրան ի պատասխան դադարեցրել Է իր միջուկային մշակումների որոշ տեսակներ: Այս մասին ասված Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քառնիի՝ հունիսի 4-ին տարածված գրավոր հայտարարության մեջ:

 

Ինչպես պարզաբանել Է Քառնին, հիշյալ քայլերը կողմերն արել են գործողությունների համատեղ պլանի շրջանակներում, որն ավելի վաղ ընդունվել Է «հինգ գումարած մեկ» խմբի, Գերմանիայի եւ Իրանի կողմից Թեհրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման նպատակով:

 

Քառնիի խոսքով՝ չնայած Վաշինգտոնի ներկայիս եզրակացությունն այն մասին, թե համաշխարհային շուկայում այժմ նավթի պակասություն չկա, «ԱՄՆ-ը վեցամսյա ժամանակամիջոցում պարտավորություն Է ստանձնել «դադարեցնելու» այն ջանքերը, որոնք նպատակամղված են Իրանի կողմից անմշակ նավթի վաճառքի ծավալների հետագա կրճատմանը», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: