Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ' Վիսենտե Դել Բոսկեի հետ զրույցի ընթացքում, խոսել է կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրանսեսկ Ֆաբրեգասի հեռանալու մասին:

Զրույցի ընթացքում բարձրախոսն անջատված չի եղել, և լրագրողները լսել են մարզչի և ֆուտբոլիստի զրույցը:

«Սեսն ինձ ասաց, որ տրանսֆերը ձևակերպված է: 33մլն եվրո»,- նշել է Պիկեն' մտածելով, որ ոչ ոք չի լսում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, որ Ֆաբրեգասին ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Արսենալը»:

Դել Բոսկեի և Պիկեի զրույցը կարող եք դիտել այստեղ