ffa.amԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին և կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: