Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, գնդապետ Իսա Սադըգովը, ով ներկայումս գտնվում է Նորվեգիայում' էմիգրացիայում, չեչեն նախկին գրոհայինների և ադրբեջանցի կամավորների հետ գումարտակ է ստեղծում Ուկրաինայում ռուսների դեմ պատերազմելու համար: Այս մասին հայտնում է «Սվոբոդնայա պրեսսա» հրատարակությունը:

 

«Շուտով Կիևին և նախագահ Պյոտր Պորոշենկոյին օգնության կհասնի 300 գրոհայիններից կազմված գումարտակը: Այդ ստորաբաժանումն անգամ իր անվանումն ունի' «Իչկերիայի հերոս Ջոհար Դուդաևի անվան միջազգային խաղաղարար գումարտակ», որի հրամանատարը բրիգադի գեներալ Իսա Մունաևն է, իսկ շտաբի պետը' Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադըգովը: Վերջինս նախկին խորհրդային սպա է, Թբիլիսիի բարձրագուն հրետանային հրամանատարական ուսումնարանի և Լենինգրադի ռազմական հրետանային ակադեմիայի շրջանավարտ: Ղարաբաղյան պատերազմի մասնակից: 2001 թվական ին Ադրբեջանի կառավարության կողմից նրա նկատմամբ միջազգային որոնում է հայտարարվել: Սադըգովն այժմ թաքնվում է Նորվեգիայում: Սրանց հրամանատարությամբ Դոնբասում պատրաստվում են կռվել նախկինում հայտնի չեչեն գրոհայիններ Ռուսլան Էլթաևը, Իլյաս Մուսաևը, Իբբա Շեյխին և կամավորներ Ադրբեջանից ու այլ երկրներից»,- գրում է ռուսաստանյան հրատարակությունը: