Հնդկաստանում ճարտարագիտական քոլեջի 24 ուսանողների ծածկել Է ալիքը եւ քշել-տարել Բեաս գետը: Նրանց գտնվելու վայրն այժմ հայտնի չԷ: Այս մասին հունիսի 9-ին գրել Է The Times of India-ն:

 

Ուսանողներն Էքսկուրսիայի Էին ուղեւորվել Մանալի (քաղաք Հնդկաստանի հյուսիսում): Ճանապարհին նրանք որոշել են լուսանկարներ անել գետի ափին, երբ այդ ժամանակ նրանց մինչեւ գլուխները ծածկել Է ջրի հոսքը, որն առաջացել Է ջրամբարից կատարված ջրթողից:

 

The Times of India-ի աղբյուրը հայտնել Է, որ տեղական իշանությունները որեւԷ հայտարարություն չեն արել կատարվելիք ջրթողի մասին: Փրկարարական գործողությանն արդեն միացել են ռաֆտերները, ջրասուզակները, ինչպես նաեւ ոստիկանությունը եւ տեղացի բնակիչները:

 

Ոստիկանությունում այն կարծիքին են, որ գետի սառը ջրերում հազիվ թե որեւԷ մեկը կարողանա ողջ մնալ, բայց 18 պատանիների եւ վեց աղջիկների որոնումները շարունակվում են:

 

Տեղացի բնակիչները փակել են Մանալի – Մանդի խճուղին՝ արգելափակելով գնացքի ճանապարհը: Նրանք դժբախտ պատահարի համար մեղադրում են իշխանություններին: Նրանց կարծիքով՝ պաշտոնյաները պարտավոր Էին զգուշացնել ջրթողի մասին: