Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը չի կարող ներկա գտնվել Բրազիլիայում 2014թ.-ի աշխարհի առաջնության հանդիսավոր բացման արարողությանը և չի կատարի առաջնության պաշտոնական' ռեփեր Փիթբուլի և բրազիլացի Կլաուդիա Լեյտտեի հետ ձայնագրած "We are one" երգը: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, երգչուհու ներկայացուցիչները չեն պարզաբանել պատճառները, միայն նշել են, որ, ցավոք, երգչուհին ներկա չի գտնվի բացման արարողությանը: Սան Պաուլուի մարզադաշտում Բարզիլիա - Խորվաթիա խաղից առաջ երգը կկատարեն Փիթբուլը և Լեյտտեն:
Բացման արարողությունը կտևի 25 րոպե, որին կմասնակցի վեց հարյուր արտիստ: