Եթե ընդդիմադիր ու ոչ իշխանական չորս ուժերի' առաջիկայում ներկայացվելիք 12 կետից կազմված ծրագրում լինեն առողջ ու կառուցողական առաջարկներ, ապա իշխանությունը դրանց ականջալուր կլինի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Քանի դեռ չեն հրապարակվել այդ կետերը, որևէ կարծիք արտահայտել չենք կարող: Իսկ երբ ընդդիմադիր և ոչ իշխանական մեր գործընկերները ներկայացնեն իրենց կետերը և եթե դրանց մեջ լինեն առողջ ու կառուցողական առաջարկներ, ապա մենք ուշադրությամբ կծանոթանանք դրանց ու մեր հետևությունները գուցե անենք: Հանրապետականը մշտապես ականջալուր է ցանկացած առողջ և կառուցողական առաջարկի: Իսկ թե դրանք կլինեն առողջ ու կառուցողական, թե անառողջ ու ոչ կառուցողական, կերևա իրենց հրապարակելուց հետո»,-ասաց նա:
Հարցին, թե խորհրդարանական քառյակն իրենց որևէ կերպ չի ծանոթացրե՞լ առաջիկայում ներկայացվելիք այդ ծրագրին, Էդուարդ Շարմազանովը բացասական պատասխան տվեց և ասաց. «Ես մի բան կարող եմ ասել, որ առհասարակ քաղաքական մեծամասնությունը առաջնորդվում է իր օրակարգով և ինքն է օրակարգ թելադրում: Մեր հիմնական օրակարգը կառավարության մեր ծրագիրն է, մեր բոլորիս խնդիրն է իրականացնել քայլեր, որոնք պետք է բխեն Նախագահի նախընտրական ու կառավարության ծրագրերի դրույթներից: Հայաստանն այսօր հայտ է ներկայացրել անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը և ՄՄ-ին: Ներքաղաքական կյանքում սահմանադրական փոփոխությունների գործընթացն է ընթանում: Այո, գտնում ենք, որ ՀՀ-ում կան համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն և դրանք առանց սահմանադրական բարեփոխումների անհնար է իրականացնել: Սրանք են այն խնդիրները, որոնք կան մեր զինանոցում»,-ասաց նա:
Շարունակությունն` այստեղ: