Ռուս մեկնաբան Դմիտի Կիսելյովը ռուսական քարոզչամեքենայի մանր նեկայացուցիչ է, ում լրավամիջոցը շատ հաճախ է Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ստորադասում: Նորացված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը հիշում է, որ մեկ տարի առաջ էլ ռուս մեկնաբանի լրատվամիջոցը հայ վարորդին ներկայացրեց որպես բառաչող եւ երեքրոպեանոց ռեպորտաժի ժամանակ մի քանի անգամ կրկնեց «կանացի խալաթով տղամարդը» արտահայտությունը: Հունիսի 12-ին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Կիսելյովին Հայաստանում չպետք է ընդունեին այդքան բարձր մակարդակով, պատվեին որպես բարձր հյուրի, որպեսզի նա էլ հայ ժողովրդին նման խորհուրդներ տար եւ Հայաստանի իշխանությունների փոխարեն որոշեր, թե Հայաստանում որ լեզուն պետք է զարգանա եւ երիտաարդները որ երկրում եւ ինչ պետք է սովորեն:
«Կիսելյովը ռուսական քարոզչամեքենայի մանր ներկայացուցիչ է, եւ կարիք չկար նրան այդքան պատվել եւ ընդհանրապես նրա խոսքերը կարեւորել: Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկելու հարցեր ունի, սակայն այդ հարցերը չպետք է ուղղվեն Կիսելյովին: Կարելի էր գուցե Կիսելյովին հարցնել, թե ինչու է իր երկիրը այքան մեծ քանակությամբ զենք վաճառում Ադրբեջանին»,- ասաց Իգիթյանը' հավելելով, որ Կիսելյովն այն անձնավորությունը չէ, ում պետք է անդրադառնալ եւ ում կարծիքը դարձնել համընդհանուր քննարկման թեմա:
«Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանում«Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր, ռուս մեկնաբան Դմիտրի Կիսելյովը Հայաստանի Ազգային ժողովում՝ «Եվրասիական ինտեգրացիայում ոչ կառավարական կազմակերպությունների դերը» խորագրով «Հայ-ռուսական բարեկամության» խորհրդարանական ակումբի 5-րդ նիստում մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ռուսաց լեզվին, եւ դա բխում է Հայաստանի անվտանգությունից: