Աշխարհի առաջնության շրջանակներում Հոլանդիայի ազգային ընտրանին 5:1 հաշվով ջախջախեց Իսպանիայի հավաքականին:

Հանդիպման առաջին գոլը 27-րդ րոպեին հեղինակեցին աշխարհի գործող չեմպիոնները. 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Չաբի Ալոնսոն:

Այնուհետև հոլանդացիներին հաջողվեց 5 գնդակ ուղարկել Կասիլյասի պաշտպանած դարպասը:

Դուբլ ձևակերպեցին Ռոբին վան Պերսին (44՛, 72՛) և Արյեն Ռոբենը (53՛, 80՛), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ստեֆան դե Վրեյը (64՛):

Տեսանյութը՝ այստեղ