Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ:

 

Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

 

Հանդիպմանը կողմերը խոսել են տնտեսական ու քաղաքական ոլորտներում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցության մասին: Ալիևն ու Բարոզոն քննարկել են նաև էներգետիկ ոլորտում համագործակցելու հեռանկարները: