Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմի դարպասապահ Իկեր Կասիլիասը պատրաստ է ընդունել բոլոր քննադատությունները: «Հիմա պետք է հանդարտվենք և նայենք Չիլիի հետ խաղին' այնպես, կարծես այն եզրափակիչ է: Մենք ներողություն ենք խնդրում, և ես' հատկապես: Երկրպագուները պետք է սա շուտ մոռանան: Ամբողջ թիմն էր անհաջող հանդես գալիս և ես, մասնավորապես: Ես պետք է քննադատությունն ինձ վրա վերցնեմ: Ես բավականին փորձառում եմ, որ լինեմ քավության նոխազ: Պետք է ամեն ինչ վերլուծենք ինքներս մեր մեջ»,- ասել է իսպանացին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղում Աշխարհի գործող չեմպիոննները 5-1 հաշվով պարտվեցին Նիդեռլանդների թիմի: Իկեր Կասիլյասի մի քանի անփույթ սխալների պատճառով իսպանացիները բաց թողեցին մի քանի գոլ: