Չեչնայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված հեծանվավազքին, որը կազմակերպվել է Գրոզնիում: Այս մասին հայտնում է korrespondent-ը:
Ակցիային մասնակցում էին Չեչնայի կառավարության ներկայացուցիչները և երկրի ղեկավարը, ում մարզաշապիկի վրա պատկերված է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կրկին շատ հետաքրքիր քայլով փորձել է ցույց տալ իր համակրանքը ՌԴ նախագահ Պուտինի նկատմամբ: Ռուսաստանի օրվան նվիրված հեծանվավազքի ընթացքում նա կրել է Պուտինի նկարով պատկերված մարզաշապիկը»,-ասվում հայտարարության մեջ:
Չեչնիայի առաջնորդն անձամբ հանձնել է հեծանվավազքի հաղթողի մրցանակը: Մարաթոնի ամենաարագ մասնակիցը' որպես պարգևատևում, ստացել է Toyota Corolla ավտոմեքենա: