Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Խորվաթիայի ֆուտբոլիստները հրաժարվել են հարցազրույց տալ Բրազիլիայում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը լուսաբանող լրագրողներին:

 

Պատճառն այն է, որ ԶԼՄ-ները հրապարակել են թիմի` լողավազանում մերկ լողալու լուսանկարները: 

 

«Ես չեմ կարող ստիպել նրանց ձեզ հետ շփվել այն բանից հետո, ինչ դուք արել եք նրանց և նրանց ընտանիքների հանդեպ: Ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե մեկը ձեզ մերկ լուսանկարեր: Նրանք ձեզ հետ չեն խոսի, և ես չգիտեմ, թե լռությունը կավարտվի վաղը կամ կտևի մինչև աշխարհի առաջնության ավարտը: Ես հարգում եմ իմ խաղացողների կարծիքը »,-այս մասին լրագրողների հետ զրույցում զայրացած հայտնել է թիմի մարզիչը` Նիկո Կովաչը: