Վրաստանում հունիսի 15-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններով ամբոջացավ իշխանափոխության գործընթացը հարևան Վրաստանում: Այս ընտրությունների արդյունքում գրեթե բոլոր շրջաններում հաղթանակ են տարել «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները: Lրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը: «Ընտրություններում միակ խնդիրը ընտրողների ցածր մասնակցությունն էր: Եթե համեմատենք 2010 թվականին անցկացված ՏԻՄ ընտրությունների հ ետ, որին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 49 տոկոսը, ապա այս տարի մասնակցել է 43 տոկոսը: Ընտրությունների ցածր մասնակցությունը պայմանավորված էր նրանով, որ նոր իշխանությունները չեն կարողացել իրականացնել դեռևս 2012 թվականին ներկայացված ծրագիրը' բարեփոխումներ, երկրի տարբեր շրջանների տնտեսական համաչափ զարգացում, ՌԴ մեկնելու մուտքի վիզայի վերականգնում' կորցնելով բնակչության վստահությունը»,- մեկնաբանեց փորձագետը:

 

Նրա խոսքով, չնայած նախընտրական շրջանում եղել են բախումներ և միջադեպեր (կրակել են Միացյալ ազգային շարժման ներկայացուցիչներից մեկի վրա), մի շարք երկրներ բարձր են գնահատել անցկացված ընտրությունները ' նշելով, որ դրանք մեկ քայլ առաջ էին Վրաստանի հետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստրագրման նախաշեմին:

 

Այս ընտրություններին մեծ կարևորություն է տրվում, քանի որ ուղղակի քվեարկության ճանապարհով, Թբիլիսիից բացի, ընտրվելու էին երկրի ևս 11 քաղաքների քաղաքագլուխներ և 12 շրջանային վարչակազմերի ղեկավարներ: Առկա տվյալների համաձայն, չորս քաղաքներում քաղաքապետերն ընտրվել են, իսկ ութում երկրորդ փուլի անհրաժեշտությունը կա: Մեծամասնական ընդհանուր ընտրություններում առաջին տեղում է «Վրացական երազանք»-ը, որին հաջորդում է Միացյալ ազգային շարժումը' Բուրջանաձե-Միացյալ ընդդիմություն կոալիցիան և վերջապես Վրաստանի հայրենասերների դաշինքը:

 

Նախնական տվյալների համաձայն, Ջավախքի երկու քաղաքներում' Նինոծմինդայում և Ախալքալաքում հաղթել են իշխող կուսակցության կողմից առաջադրված հայ թեկնածուներ Գագիկ Կարսլյանը (80 տոկոս) և Էդուարդ Աղասյանը (60 տոսկոս): Այնինչ, Թիֆլիսի քաղաքային խորհրդում հայազգի անդամներ չեն լինի: 85-հազարանոց հայ համայնք ունեցող Թիֆլիսում ընտրական ցուցակներում թեև հայեր եղել են, բայց անցողիկ տեղեր չեն զբաղեցրել և նրանց ընտրվելը իրատեսական չէ: Ինչը վկայում է, որ կամ հայությունը դեռ չի վստահում այս նոր իշխանություններին, կամ իշխող կուսակցությունը չի կարողացել գտնել ազգւթյամբ հայ անդամի, որ կկարողանար առաջ տանել կոալիցիայի գաղափարախոսությունը և միաժամանակ ներկայացներ հայերի շահերը»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Մելիքյանը: