Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն կմեկնի Սաուդյան Արաբիա' մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 41-րդ նիստին: Այս մասին տեղեկանցնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:

 

Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստում քննարկվելու են իրաքյան վերջին շրջանի զարգացումները, ինչպես նաև Սիրիայի իրադրությունը: Օրակարգային հարցերի թվում են լինելու նաև Ղրիմի մուսուլման թաթարներին, Պաղեստինին, կազմակերպության ոչ անդամ երկրներում մուսուլմանական համայնքներին առնչվող հարցեր: