«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորումը, որը վերջին մի քանի օրերին մի շարք քաղաքներ է զավթել Իրաքի հյուսիսում եւ իսլամական սունի խալիֆայություն հայտարարել այդ տարածքներում, սպառնացել է, որ մտադիր է սունի խալիֆայություն հիմնել նաեւ Ադրբեջանում, Թուրքիայում ե Կիպրոսում: Այս մասին հայտնում է ադրբեջանական ANS հե ռուստաալիքը:

 

Նշվում է, որ ԻԼԻՊ-ը ծրագրել է մոտ ժամանակում հարձակվել հիշյալ երկրների վրա եւ այդ տարածքներում եւս հիմնել իր երազած խալիֆայությունը:

 

ԻԼԻՊ-ը իշխանությունն ամբողջությամբ իր ձեռքն է վերցրել Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլում, Թիքրիթում եւ 11 այլ քաղաքներում: Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ Մալիքին արտակարգ իրադրություն է հայտարարել եւ տղամարդկանց կոչ արել զենք վերցնել ԻԼԻՊ-ի դեմ: Մալիքին նաեւ դիմել է ՄԱԿ-ին եւ Արաբական լիգայի երկներին եւ աջակցություն խնդրել ահաբեկչության դեմ պայքարում:

 

Երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում հայտարարել է, որ «Իրաքում եւ Սիրիայում գլուխ բարձրացրած միջազգային ահաբեկչությունը վտանգ է ստեղծում Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար»: Modern.az լրատվական կայքը հայտնում է, որ այս մասին Լավրովը հայտարարել է լրագրողների հետ անցկացված մամուլի ասուլիսում: ՌԴ ԱԳՆ ղեկավարը լրագրողներին ասել է, որ Բաքվում համաձայնություն են ձեռք բերել հակահաբեկչական համագործակցության բոլոր ուղղությունների վերաբերյալ շփումներն ակտիվացնելու հարց ում: