Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին:

 

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից՝ միջոցառումը կայացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Միջոցառմանը հաջորդել է Վրեժ Իսրայելյանի հիշատակին նվիրված հուշ-երեկոն: