ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալտերը ողջունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հայտարարությունը' երկրի արևելքում հրադադարի մասին և հակամարտող կողմերին կոչ արել պահպանել այն, որը ճգնաժամի լուծման ծրագրի իրականացման համար կարևոր հիմք կհանդիասնա: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

«Մեկ շաբաթով հայտարարված հրադադարը հնարավորություն կտա երկրի արևելյան շրջաններում կայունացնել իրավիճակը: Հույս ունեմ, որ այն ուղի կբացի երկխոսության հաստատման և իրավիճակի խաղաղ կարգավորման համար, որը հնարավորություն կտա Պորոշենկոյի խաղաղ ծրագրի իրականացումը»,- ասել է Բուրկհալտերը։

 

Նշվում է նաև, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել ուկրաինացի նախագահի ծրագրում նշված պահանջներն իրականացնելու համար: