Սիրիայում ավելի քան 10 մլն մարդ շտապ մարդասիրական օգնության կարիք ունի, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի խոսքը:

 

Ըստ կառույցի ղեկավարի՝ 4.7 մլն սիրիացիներ բնակվում են այնպիսի վայրերում, որոնք դժվարամատչելի կամ անմատչելի են մարդասիրական օգնություն տրամադրողների համար:

 

Բան Կի-մունն ասել է, որ օգնության տրամադրման ընդլայնմանը խոչընդոտում են ուշացումները, ստեղծված պատնեշները:

 

Արդեն ավելի քան 3,5 տարի է Սիրիան քաղաքացիական պատերազմի թատերաբեմ է: