Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել Է դեմենցիայի՝ ծերունական թուլամտություն անվանումով հայտնի հիվանդության հետազոտության համար ֆինանսավորումն ավելացնելու մասին, տեղեկացնում Է BBC-ն:

 

Իր ճառում Քեմերոնը այս հիվանդությունը որակել Է որպես «մարդկության մեծագույն թմշնամին»: Այժմ, նրա խոսքով՝ այդ հմնախնդրի հետազոտման համար տարեկան ծախսվում Է 50 միլիոն ֆունտ (85 միլիոն դոլար), մինչդեռ քաղցկեղի ուսումնասիրման համար ծախսվում Է 590 միլիոն ֆունտ (1 միլիարդ դոլար):

 

«Ծերունական թուլամտությունը կարեւոր Է դիտարկել որպես մի հիվանդություն, որն անհրաժեշտ Է ավելի լավ հասկանալ հաղթելու համար»,- ասել Է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

 

Այս հիվանդության դեմ դեղամիջոցը պետք Է մշակվի մինչեւ 2025 թվականը, իսկ նոր դեղերը պետք Է դառնան ավելի մատչելի, ասել Է Քեմերոնը: