Աշխարհի առաջնության խմբային փուլում Ռուսաստանի նկատմամբ Բելգիայի հաղթանակից հետո Բելգիայի թագուհին` Մաթիլդան, հանդիպել է ֆուտբոլիստների հետ:
Հանդիպմանը թագուհին սխալ ֆուտբոլիստի է շնորհակալություն հայտնել գոլի համար:
19-ամյա Դիվոկ Օրիգիին փոխարեն թագուհին գոլի համար շնորհակալություն է հայտնել Ռոմելու Լուկակույին. վերջինս գոլի ժամանակ խաղադաշտում չի եղել, ավելին` նրան փոխարինել է հենց Օրիգին:
Լուկակուն թագուհուն մատնացույց է արել ճիշտ ֆուտբոլիստին, ում պետք է շնորհակալություն ասել:
Հիշեցնենք, որ Բելգիան Ռուսաստանին հաղթել էր նվազագույն հաշվով: Ռուսաստանի և Ալժիրի նկատմամբ տարած հաղթանակների շնորհիվ Բելգիան 1/8 եզրափակչի ուղեգիր է նվաճել: