ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Սպիտակ տանը կայացած Աշխատավորական ընտանիքների կուսակցության գագաթնաժողովի ժամանակ պատասխանելով ABC News-ի լրագրող Ռոբին Ռոբերթսի հարցին' արդյոք պետք է, որ երկիրն ունենա կին ղեկավար, հայտարարել է, որ դա պետք է տեղի ունենա «որքան հնարավոր է շուտ»:

 

CBS News-ի հաղորդմամբ' ԱՄՆ գործող նախագահի տիկնոջ այս մեկնաբանությունը բուռն ծափահարություններ է առաջացրել: Միշել Օբաման պարզաբանել է, որ երկրին անհրաժեշտ է մեծ փորձով առաջնորդ' անկախ նրանից, թե նա ինչ սեռի է պատկանում: «Այդ աշխատանքը պետք է կատարի նա, ով դրան ավելի լավ է պատրաստ, և ես կարծում եմ, որ մենք ունենք մի քանի տարբերակներ, այդպես չէ՞»,-նշել է Օբաման:

 

Ինչպես ընդգծում են CBS News-ի լրագրողները' «Միշել Օբաման չի նշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անունը»: Չնայած նրան, ով ԱՄՆ 42-րդ նախագահի կինը հայտարարել է, որ «դեռևս չի կողմնորոշվել' նախագահական ընտրություններին առաջադրվելու հարցում», փորձագետներից շատերը գտնում են, որ Դեմոկրատական կուսակցությունից հիմնական հավակնորդը հենց նա է:

 

ԱՄՆ-ի նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2016 թվականին: