Ադրբեջանը Ռուսաստանից MTU-90M տեսակի կամրջադարսեր է գնում: Այս մասին APA լրատվական գործակալությանը հայտնել են «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնում:
Այդ տանկային կամրջադարսերը, որոնց արտադրությունը ներկայում Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվերով շարունակվում է, ստեղծվում են T-90 տանկերի շասսիի հիմքի վրա: Ենթադրվում է, որ կամրջաշին տեխնիկան Ադրբեջան կհասնի ընթացիկ տարվա օգոստոսին: