ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 27-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում ԿԽՄԿ-ի ղեկավարն անդրադարձել է Կարմիր Խաչի հայաստանյան գործունեությանը, ինչպես նաև ՀՀ իշխանությունների հետ իրականացվող՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին: Նախարարը նշել է, որ ՀՀ իշխանությունները խնդիրը լուծելու հարցում ապավինում են ԿԽՄԿ-ի փորձառությանը։ Հովհաննես Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԿԽՄԿ նախաձեռնությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ օրենսդրությամբ առավել հստակ ամրագրելու գործում։

 

Հանդիպմանը կարևորվել է նաև ԿԽՄԿ և ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը քրեակատարողական ոլորտում: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել սերտ և բազմաբևեռ համագործակցության համար: