
Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է հարձակվողներ արգենտինացի Լիոնել Մեսսիի և բրազիլացի Նեյմարի խաղի մասին: Ռոնալդոն կարծում է, որ Աշխարհի առաջնությունում լավագույնն իր հայրենակիցն է:
«Մեսսին, Նեյմարն ու Կրիշտիանու Ռոնալդուն հանդիսանում են աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստները: Լեոն հիանալի է խաղում, և կարծում եմ, որ առաջնության ընթացքում դեռ կբարելավվի իր խաղը: Նա և Նեյմարն իրենց թիմերում կարևորագույն դեր են խաղում, բայց ես կարծում եմ, որ Նեյմարը մինչ այս պահը լավագույնն է եղել Մունդիալում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sport ինտերնետ-հրատարակչությունը: