Վանի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը դիմել է Թուրքիայի թանգարանների ընդհանուր տնօրինությանը, որպեսզի այն ներկայացնի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ներառելու պահանջ: Այս մասին հայտնում է «Ակոս»-ը:

 

Նշվում է, որ եկեղեցին ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հայտնվելու 10 պահանջ-առանձնահատկություններից 6-ը:

 

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին Վասպուրականի Հայոց թագավոր Գագիկ Առաջինի պատվերով 915-921 թվականներին կառուցել է հոգևորական Մանվելը: Հայոց ցեղասպանությունից հետո լքված եկեղեցին Թուրքիայի զբոսաշրջության նախարարության կողմից վերանորոգվելուց հետո 2007 թվականի մարտի 29-ին վերածվել է թանգարանի: Եկեղեցում թույլատրվում է պատարագ մատուցել տարին մեկ անգամ՝ Սուրբ Խաչի տոնակատարության օրը: