Բրիտանիայի ոստիկանությունը հրապարակել է նոր ցնցող մանրամասներ BBC-ի նախկին հեռուստաաստղ, երեխաների շոուի հաղորդավար Ջիմ Սևիլի մասին, ով 2011 թվականին' 84 տարեկանում, իր մահկանացուն է կնքել: Պարզվել է, որ լրագրողը, ով նախկինում մեղադրվում էր մանկապղծության մեջ, սեքսով է զբաղվել ոչ միայն հիվանդ, այլ նաև մահացած մարդկանց հետ:

 

Սևիլն իր հանցագործություններն անպատիժ իրականացրել է 50 տարվա ընթացքում: Նա համագործակցել է հիվանդանոցների հետ և բարեգործի անվան տակ հանցավոր գործողություններ իրականացրել' ներգրավելով հիվանդ, անչափահաս և մահացած մարդկանց: Ըստ իրավապահների' նրա անօրինական և անբարոյական գործողություններին զոհ է դարձել 28 հիվանդանոցի առնվազն 103 հիվանդ և 200 դեռահաս, իսկ զոհերի տարիքը տատանվել է 5-75 տարեկան:

 

Ջիմ Սևիլը բռնաբարել է իր զոհերին գրեթե մինչև մահ: Նա իր վերջին հանցագործությունն իրականացրել է 2009 թվականին, երբ 82 տարեկան էր: Պարզվում է՝ Սևիլը մանկապղծությամբ զբաղվել է BBC-ի իր սենյակում, հոգեկան հիվանդների համար նախատեսված մի հայտնի բուժհաստատությունում, ինչպես նաև դեռահասների տներում: