Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարծում է, որ Աշխարհի առաջնությունում Ռուսաստանի ազգային հավաքականի անհաջողության մեջ չարժե մեղադրել Իգոր Ակինֆեևին: Նա վստահ է, որ պետք է ուշադրություն դարձնել թիմի հարձակման գծին: Այս մասին գրում է Sovsport-ը:
«Իմ կարծիքով՝ հարցը միայն մրցակցության բացակայությունը չէ, այլ նաև ֆիզիկական և հոգեբանական հոգնածությունը: Ակինֆեևն արդեն երկար տարիներ է, ինչ առանց փոխարինման խաղում է Ռուսաստանի առաջնության խաղերում, եվրագավաթներում և գումարած դրան հավաքականի հետ խաղերը հատուկ լարվածությամբ, լարվածությունը կուտակվում է: Իգորի մոտ այդ լարվածությունը հսկայական է: Հենց այդ պատճառով էլ կարող էր պատահել այս անհաջողությունը: Այո, Իգորը սխալվեց կորեացիների դեմ խաղում, ինչը հանգեցրեց մեր դարպասը խփված գոլին: Մենք կորցրինք երկու կարևոր միավոր: Բայց պետք չէ ամբողջ պատասխանատվությունը թողնել Ակինֆեևի վրա: Այնպիսի հավակաքականին, ինչպիսին Հարավային Կորեան է, ինչպիսի խաղ նրանք ցույց տվեցին, մերոնք պարտավոր էին խփել առնվազն երեք գոլ: Իսկ ո՞ւր են դրանք՝ այդ գոլերը: Դրանո՞ւմ էլ է Իգորը մեղավոր»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է «Спорт день за днем»-ը:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունն ընթանում է Բրազիլիայում հունիսի 12-ից հուլիսի 13-ը: Ռուսաստանի ազգային հավաքականը չի կարողացել դուրս գալ խմբից: H խմբում Ֆաբիո Կապելոյի սաները հավաքել են 2 միավոր: Նրանք ոչ-ոքի են խաղացել Հարավային Կորեայի և Ալժիրի ընտրանիների դեմ (1:1) և պարտվել Բելգիայի ընտրանուն (0:1):