Լոռու մարզպետարանի կայքում տեղադրված հաղորդագրությունը, որ մարզի Չկալովի, Աթանի, Լորուտի, Շամուտի, Մարցի ու Ահնիձորի շուրջ 8500 բնակիչներին սպասարկող Դսեղի առողջության կենտրոնում ներդրվել է հեռաբուժության մոդել, որը Skype ծրագրի միջոցով է ապահովում հիվանդների զննումը և բուժօգնությունը, չի նշանակում, որ այն փոխարինել է «Շտապ օգնությանը», Tert.am–ի հետ հեռախոսազրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։
«Ընդամենը դա Լորուտի հետ են աշխատում, որ ճանապարհները շատ վատն են և «Շտապ օգնության» մեքենան նախատեսված ժամից շատ ուշ է մոտենում, Skype-ի միջոցով փորձում են առաջին օգնություն ցույց տալ, մինչև մեքենան կհասնի: Եթե կարիք չլինի, միգուցև՝ չհասնի»:
Մարզպետը հավելեց, որ այս մոդելը ողջ աշխարհում ընդունված կարգ է:
Մանրամասն` այստեղ: