Հուլիսի 7-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի բակում գտնվող աղավնիների բնում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

***

 

Հուլիսի 7-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լուկաշին 2-րդ փողոցի տներից բակում գտնվող աղավնիների բնում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

 

Փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

 

***

 

Հուլիսի 7-ին, ժամը 10.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վազգեն Պետրոսյանի» անվան դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: