«Սպարտակի» գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի վնասվածքին և, մասնավորապես, նշել.

«Յուրան վերականգնման կուրս է անցնում: Կատարում են անհրաժեշտ բոլոր գործողությունները: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Փառք Աստծո, բժիշկների խոսքով՝ իրավիճակն այնքան բարդ չէ, որքան կարող էր լինել: Կարծում եմ՝ երկու ամսվա ընթացքում հարձակվողը շարք կվերադառնա: Այստեղ ամեն ինչ կախված է բացառապես Մովսիսյանից, նրանից, թե ինչպիսի եռանդով նա կապաքինվի: Մենք մեր կողմից ստեղծում ենք նրա համար բոլոր պայմանները»,- Ասխաբաձեի խոսքը մեջբերում է sport-express-ը: