Իսպանական որոշ խանութներում վաճառքի է հանվել Լուիս Սուարեսի անվամբ «Բարսելոնայի» մարզաշապիկներ: Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

Նշենք, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը «Լիվերպուլից» կատալոնյան ակումբ պաշտոնապես հաստատված չէ:

Սուարեսի մարզաշապիկին 9 համարն է, որ նախորդ մրցաշրջանում պատկանում էր Ալեքսիս Սանչեսին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կողմերը համաձայնության են եկել: Սուարեսի տրանսֆերն օտարերկրյա ակումբների համար, ըստ պայմանագրի, 75 մլն ֆունտ է: