Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ազգային հավաքականի կազմում խաղերի քանակով գերազանցեց լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնային:

Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Հոլանդիայի դեմ խաղում Մեսսին Արգենտինայի հավաքականում անցկացրեց իր 92-րդ հանդիպումը: Այս խաղերի ընթացքում Մեսսին դարձել է 42 գոլ:

Դիեգո Մարադոնան ազգային ընտրանու կազմում մասնակցել է 91 խաղի և հեղինակել 34 գոլ:

Հիշեցնենք, որ արգենտինացիներն Աշխարհի գավաթը կխաղարկեն Գերմանիայի հավաքականի հետ: