ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Սփրինգ քաղաքում հուլիսի 9-ին չորս երեխաների եւ երկու չափահասների գնդակահարողը եղել Է ընտանիքի հայրը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Հրաձիգի՝ վիրավորված 15-ամյա դուստրը ոստիկանությանը հայտնել Է, որ զոհվածները եղել են իր երկու եղբայրները՝ չորս եւ 14 տարեկան, եւ երկու քույրերը՝ յոթ եւ ինը տարեկան, ինչպես նաեւ տանը գտնվող իրենց ազգականները՝ 33-ամյա մի կին եւ 39-ամյա մի տղամարդ: Երեխաներից երկուսը եղել են հոգեզավակներ:

 

Վիրավոր աղջիկը կարողացել Է ոստիկանություն կանչել, ինչպես նաեւ հայտնել Է, որ հայրն ավտոմեքենայով գնացել Է տատիկի մոտ՝ նրան Էլ սպանելու մտադրությամբ: Վկայի խոսքով՝ հրաձգության առիթ Է դարձել ընտանեկան վեճը:

 

Աղջկա ցուցմունքների շնորհիվ ոստիկաններին հաջողվել Է կանգնեցնել կրակողի ավտոմեքենան եւ ոստիկանական երկու զրահապատ հատուկ մեքենաներով այն մեկուսացնել քաղաքի փակուղիներց մեկում, ինչից հետո կասկածյալը հանձնվել Է ոստիկանությանը:

 

Ինչպես հայտնել Է քաղաքի շերիֆ Թոմաս Գիլիլենդը, հրաձիգը՝ 30-ից բարձր տարիքի տղամարդ, կալանավորման պահին իրեն հանգիստ Է պահել: Երբ հրաձիգը համաձայնել Է հանձնվել, ոստիկանները մոտեցել են նրա ավտոմեքենային: Նա դուրս Է եկել մեքենայից, բարձրացրել ձեռքերը, ծնկի իջել ու ձերբակալվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: