Ամբողջ աշխարում ամենահայտնի սպորտաձևը ֆուտբոլն է: Սպորտաձևի հայտնվելուն պես՝ բազմաթիվ տղամարդիկ և, ինչու ոչ, նաև կանայք սկսեցին հետևել դրան: Սակայն ֆուտբոլը ոչ միայն շատ հետաքրքիր խաղ է, այլ նաև իր պատմության մեջ ունի հետաքրքիր, անսովոր և զարմանալի իրավիճակներ:

Ձեզ ենք ներկայացնում ֆուտբոլի ամենահետաքրքիր և անսովոր փաստերի փոքրիկ ցանկ:

1. Աշխարհի 6 երկրում եվրոպական ֆուտբոլը պաշտոնապես արգելված է:

2. Լեհաստանի փոքրիկ մի քաղաքում տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում, որի թիմերից մեկը բաղկացած է եղել հարազատ եղբայրներից: Անսովոր թիմը պարտվել է, բայց դա չի խանգարել, որ հանդիսատեսը նրանց մեծ խանդավառությամբ ընդունի:

3. Բրազիլիայի հավաքականի պաշտպան Պինեյրոն «համարձակվել է» մեկ մրցաշրջանի ընթացքում 10 գոլ խփել սեփական դարպասը:

4. Ֆուտբոլի պատմության ամբողջ ընթացքում ընդամենը 2 անգամ է գրանցվել զարմանալի և շշմեցնող իրավիճակ, երբ մրցավարներն իրենք իրենց կարմիր քարտ են ցույց տվել:

5. Մի անգամ, մոտավորապես 50-ականներին, իտալական Սիենա քաղաքի մրցավարները որոշել են խաղ անցկացնել միմյանց միջև: Եվ ամեն ինչ տխուր ավարտ է ունեցել. խփվել է վիճելի գոլ: Հաշվի առնելով, որ բոլոր մրցավարներն իրավունք չեն ունեցել այդ պահին մրցավարությամբ զբաղվելու, յուրաքանչյուրը փորձել է համոզել, որ ինքն է ճիշտ: Եվ վերջ ի վերջո իրավիճակն այնքան է սրվել, որ վերածվել է իսկական մարտի և այն վերացնելու համար անհրաժեշտ է եղել մի շարք ոստիկանների միջամտությունը: