Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվող Խամես Ռոդրիգեսը ճանաչվեց Աշխարհի 2014թ-ի առաջնության լավագույն ռմբարկու:

Ֆուտբոլիստը հինգ խաղում հեղինակել է 6 գոլ: Հիշեցնենք, որ Կոլումբիայի ազգային ընտրանին մրցաշարը լքեց քառորդ եզրափակչից՝ 1:2 հաշվով զիջելով բրազիլացիներին:

Լավագույն ռմբարկուների ցանկն ունի հետևյալ տեսքը.

1. Խամես Ռոդրիգես (Կոլումբիա) - 6 գոլ
2. Թոմաս Մյուլեր (Գերմանիա) - 5.
3. Լիոնել Մեսսի (Արգենտինա) - 4.
- Ռոբին վան Պերսի (Հոլանդիա) - 4.
- Նեյմար (Բրազիլիա) - 4.