3-ամյա ֆիլիպինցի աղջիկն արթնացել է իր հուղարկավորության արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Philippines Star-ը:
Բժիշկները հայտնել էին, որ երեխան մահացել է շաբաթ օրը, մինչ այդ երեխան մի քանի օր շարունակ ուժեղ դողէրոցք է ունեցել: Հաջորդ օրը եկեղեցում երեխայի հուղարկավորության արարողության ժամանակ հարևաններից մեկը բարձրացրել է դագաղի կափարիչն ու տեսել, որ երեխան շարժվել է:
Ծնողները երեխային անմիջապես ջուր են տվել ու տարել հիվանդանոց: