Զբոսաշրջիկների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում' Երեւանն ընգրկվել է աշխարհի 211 ամենաթանկ քաղաքների ցանկում: Ուսումնասիրությունն անցկացրել է Mercer ընկերությունը, որը սոցիոլոգիական հարցում է անցկացրել հինգ մայրցամաքների 211 քաղաքներում:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ, յուրաքանչյուր քաղաքում կյանքի թանկության մակարդակը գնահատվել է ըստ 200 կետերի' ներառյալ կացարանը, տրանսպորտը, սննդի, հագուստի, տնային պարագաների եւ զվարճանքների գինը: Հայաստանի մայրաքաղաքը, 2013թ. անցկացված հետազոտության արդյունքով, զբաղեցրել է 195-րդ հորիզոնականը, և այս տարի Երեւանը 8 աստիճանով վեր է բարձրացել թանկ քաղաքների ցանկում: Այն տարածաշրջանում իր թանկությամբ զիջում է միայն Թբիլիսիին:

 

Վրաստանի մայրաքաղաքը հայտնվել է 194-րդ տեղում: Ադրբեջանի մայրաքաղաքը համարվել է շատ ավելի թանկ քաղաք. այն 46-րդ հորիզոնականում է, Թեհրանը' 77-րդ, իսկ Ստամբուլը' 135-րդ:

 

Համաձայն վորոնշյալ ուսումնասիրության' ամենաթանկ քաղաքը Անգոլայի մայրաքաղաք Լուանդան է: Երկրորդ տեղում Չադի մայրաքաղաք Նջամենան է, երրորդում' Հոնկոնգը: Առաջին տասյնակում ընդգրկվել են նաեւ Սինգապուրը, Ցյուրիխը, Ժնեւը, Տոկիոն, Բեռնը եւ Շանհայը: