Sports.ru-ի թղթակից Վլադիսլավ Վորոնինը պատմում է ամեն ինչ՝ բրազիլացի երկրպագուի մասին, ով արցունքն աչքերին գրկել էր Աշխարհի գավաթի կրկնօրինակը:
Երբ Գերմանիան հերթական գնդակն էր ուղարկում Բրազիլիայի դարպասը, տեսախցիկների օբյեկտիվում հայտնվեց տխուր տղամարդը՝ գորշ բեղերով՝ գրկած Աշխարհի առաջնության գավաթի կրկնօրինակը: Մեկ ժամ անց այդ կադրը շատ արագ տարածվեց Թվիթերում՝ «աշխարհի ամենատխուր երկրպագուն» մեկնաբանությամբ: Մեկ օր անց այս առաջնությունում այս լուսանկարը գրեթե դարձավ Բրազիլիայի հավաքականի խորհրդանիշը:
Այն երկրպագուն, ում աջակցում էր ամբողջ աշխարհը, պարզվել է, որ 59-ամյա Կլովիս Ակոստա Ֆերնանդեշն է՝ ռիելթորական և փորձառու ճանապարհորդող: Նրա հաշվին գրանցված է 155 խաղ միայն հավաքականի հետ և դրան էլ գումարած խոշոր առաջնությունները՝ Աշխարհի 7 առաջնություն անընդմեջ, Ամերիկայի գավաթի 6 խաղարկություն, Կոնֆեդերացիայի գավաթի 4 խաղարկություն, մեկ Օլիմպիադա: Նա այցելել է ավելի քան 60 երկիր. «Կաֆուն Բրազիլիայի հավաքականում մասնակցել է 142 խաղի, ես՝ 150-ից ավելի: Ես արդեն թիմի 12-րդ խաղացողն եմ»,- ասել է Ֆերնանդեշը:
1. Ամեն ինչ սկսվել է Իտալիայում ընթացող 1990թվականի առաջնությունից, ուր Կլովիսը կարողացել է մեկնել միայն կնոջ դաժան պահանջը կատարելուց հետո, այն էր՝ գնել գերմանական դաշնամուր: Երբ երաժշտական գործը հայտնվել է տանը, Ֆերնանդեշը որոշել է մեկուկես ամսով մեկնել Եվրոպա: Կլովիսն ուղևորվել է Թուրին՝ առաջնության մեկնարկի դեռ շատ առաջ և նույնիսկ ծրագրել է աշխատել տեղի սրճարաններից մեկում, որպեսզի ծանոթանա իտալական պիցցայի պատրաստման գաղտնիքներին: Բանն այն է, որ նա Բրազիլիայում սեփական պիցցերիան ուներ. ուղևորության ժամանակ պիցցերիայի կառավարումը նա հանձնել է եղբորը. «Մտնելով սրճարան՝ ես հասկացա, որ ինձ մոտ ավելի համեղ պիցցա է ստացվում և որ սովորել պետք չէ: Ես պարզապես քայլում էի ու ծանոթանում մարդկանց հետ»:
Ճիշտ է՝ հավաքականի հետ ճանապարհորդություններով հիացած, նա հետագայում վաճառել է սրճարանը. «ԱԱ-1990-ն ինձ համար դարձավ անպատասխանատվության ժամանակաշրջան: Աշխատանքը դադարեց ինձ համար կյանքի գլխավոր շարժիչ լինելուց: Քանի որ ես հնարավորություն չունեի միաժամանակ և′ ճանապարհորդելու և′ սրճարանն աշխատեցնելու՝ ես վաճառեցի պիցցերիան եղբորս»,- ավելի ուշ պատմել է Կլովիսը:
2. Կլովիսը մշտապես տեղափոխվում էր իր ընկերների հետ (նրանց կազմը հաճախ փոխվում էր) վարձակալված մեքենաներով. դա թույլ է տալիս ավելի լավ ճանաչել երկիրը, տեսնել գեղեցիկ վայրեր և ծանոթանալ տեղի բնակիչների հետ: Այս «օրենքից» նա հրաժարվել է միայն 2002 թվականին. «Գնալով Ճապոնիա, ես բացահայտեցի, որ ապահովագրությունում կետեր չկան վարձակալված մեքենաների մասին: Մենք հաշվեցինք մեր գումարը և հասկացանք, որ այն բավարարում է ճապոնական օգտագործված մեքենա գնելուն: Արդյունքում, մինչ Բրազիլիա վերադառնալը, ես փոխանակեցի ավտոմեքենան PlayStation-ով, որպեսզի նվիրեմ որդուս: Ես լուրջ եմ ասում»:
3. Հենց այդ նույն առաջնությունում, Կորեայում, Կլովիսն ընկերացել է տեղացի կամավորների հետ և պայմանավորվել կորեացի և արտասահմանցի երկրպագուների միջև ընկերական խաղ կազմակերպելու մասին: Առաջնության տանտերերն այնքան ուրախ են եղել՝ այդ մասին բոլոր թերթերում գրելու համար: «Կորեացիները միշտ մեզ պատմում էին շան մսի մասին, բայց առաջնության ընթացքում այն ուտելը շատ վտանգավոր էր՝ պետությանը սպառնում էին բողոքի ակցիաներ և ժամանակավորապես արգելված էր շան մսի ազատ առևտուրը: Արդյունքում, կորեացիները, ում հետ մենք ծանոթացել էինք, մեզ տարան ֆերմա և հյուրասիրեցին այդ միսը: Եթե անկեղծ, ապա նման բան ես այլևս չեմ համարձակվի ուտել»:
4. ԱԱ-2012-ին Կլովիսին նկատել է ՖԻՖԱ-ն՝ իբրև ամենավառ երկրպագու և ճանաչվել է առաջնության խորհրդանիշներից մեկը. «Այդպես ես հայտնվեցի մեդիադաշտում, ինձ սկսեցին ճանաչել, ճանապարհորդությունների համար ֆինանսական պայմանավորվածություններ ձեռք բերելն ավելի հեշտ դարձավ»:
Եթե 1990 թվականին Ֆերնանդեշը Աշխարհի առաջնությանը մեկնել է բացառապես սեփական ֆինանսական միջոցներով, ապա այժմ նրա յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորություն դառնում է իսկական բիզնես-նախագիծ: Հովանավորները հաճույքով վճարում են նրա ավիատոմսի համար, բնակության համար՝ ավտոմեքենայով կամ ֆուրգոնով գովազդներում նկարահանվելու դիմաց: Օրինակ, 2009 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը Կլովիսի ծախսերը հոգացել է բրազիլական Ռուի-Գրանդի-դու-Սուլի կառավարությունը: Մինչ այժմ նա համարվում է նահանգի դեսպանը. ստանալով գումարներ ուղևորությունների համար, նա հետագայում ներկայացնում է Ռուի-Գրանդի-դու-Սուլը տարբեր մշակութային իրադարձություններին:
5. Կլովիսն աշխարհի բոլոր առաջնություններում իր հետ տանում է գավաթի կրկնօրինակը. ամբողջ աշխարհից հազարավոր երկրպագուներ լուսանկարվում են բեղավոր բրազիլացու հետ, ով մի ձեռքով պահում է ոսկե գավաթը: Ես նրան տարել եմ ամեն տեղ: Իմ կրկնօրինակը նույն չափերն ունի, ինչ իրական գավաթը, բայց իմ գավաթը համբուրում են ավելի հաճախ, քան իսկականը»,- պատմել է երկրպագուն:
Ֆերնանդեշը շատ է ուզել իր գավաթով ներկա գտնվել «Մարականա» մարզադաշտում՝ ԱԱ-2014-ի եզրափակչին, բայց Գերմանայից կրած՝ (7:1 հաշվով) պարտությունից հետո, նա բաժանվել է իր գավաթից և այն փոխանցել է ոչ հեռվում կանգնած գերմանացի երկրպագուհուն. «Վերցրեք այն և տարեք եզրափակչի հանդիպմանը: Դու այն վաստակել եք: Շնորհավորում եմ»,- ասել է Ֆերնանդեշը, համբուրել գավաթը և այն հանձնել գերմանուհուն:
Կլովիսը դժվար թե ավելի գեղեցիկ ժեստ աներ այլ մրցակիցների նկատմամբ. նա պարզապես ցանկացել է հարգել Գերմանիան. «Աշխարհի 2006 թվականի առաջնությունը, կազմակերպչական առումով, լավագույնն էր: Ես մեքենայով ճանապարհորդել եմ ամբողջ երկրում և ամենուր ինձ ողջունում էին: Գերմանացիները Եվրոպայում լավագույն ֆուտբոլն են խաղում: Դրանից բացի, հենց 2002 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում ես ապրել եմ հավաքականին երկրպագելու լավագույն պահը: Այո, 1:7-ից հետո իմ սիրտը խոցված է, բայց մի անհանգստացեք, մենք գերմանացիների հետ միշտ ընկերներ կմնանք»,- ասել է Կլովիսը կիսաեզրափակչից մեկ օր անց:
6. «Ես միշտ շնորհակալ կլինեմ իմ կնոջն ու չորս երեխաներիս՝ ինձ հասկանալու համար, ովքեր հանգիստ են վերաբերվում իմ կրքին: Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, այնքան շատ, որ եթե նույնիսկ մահանամ տրիբունայում, ապա ինձ հողին մի հանձնեք, թողեք մնամ տրիբունայում, և ես երջանիկ կլինեմ: Իսկ եթե լուրջ, ապա իմ երեխաները գիտեն՝ երբ ինձ դիակիզեն, ապա մոխրի մի մասը պետք է ամփոփել «Գրեմիո» մարզադաշտում, իսկ հետո նաև Բրազիլիայի հավաքականի կարևոր խաղերից մեկում: