Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն անդրադարձել է Աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի խաղին և նշել.
«Այդ խաղում արգենտինացիները դարպասը գրավելու լավ հնարավորություններ ունեին: Դրվագներից մեկում Իգուաինը պետք է գոլ խփեր, սակայն խղճաց Նոյերին: Իսկ եթե չես օգտագործում նման հնարավորությունը, ապա ինքդ ես պատժվում: Հետո իր հնարավորությունը չօգտագործեց նաև Մեսսին: Սովորաբար, նման դրվագում Լեոյից գոլ ես ակնկալում, սակայն նրա սխալն ապացուցեց, որ նա նույնպես հասարակ մարդ է»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Goal-ը: