Անգելա Մերկելն այսօր նշում է իր 60-ամյակը: Այդ առիթով լրագրողներից մեկը երգելով շնորհավորել է Անգելա Մերկելին՝ ծննդյան կապակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Մերկելը ծնվել է 1954 թվականի հուլիսի 17-ին, Համբուրգում՝ լյութերական քահանայի և ուսուցչուհու ընտանիքում:

 

Մերկելի վարկանիշը Գերմանիայում գրեթե մշտապես բարձր է եղել՝ 76 տոկոս: 2014 թվականի մայիսին նա 8-րդ անգամ գլխավորել է Forbes պարբերականի վարկածով Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակը:

 

Մերկելն օտար լեզուներից տիրապետում է անգլերենին ու ռուսերենին, սիրում է օպերա, հետաքրքրված է այգեգործությամբ ու խոհարարությամբ: