Չինացի եւ ռուս խոհարարները Չինաստանի հյուսիս-արեւելքի Սույֆենհե քաղաքում պատրաստել են 112,374 մետր երկարությամբ խորոված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը: Նոր ռեկորդը գրանցել են Գինեսի գրքում:

 

Խորովածի պատրաստմամբ զբաղվել Է 70 խոհարար: Դրա վրա նրանք ծախսել են վեց ժամ եւ ավելի քան 300 կիլոգրամ միս: Համտեսողների թվում եղել են չինացի եւ արտասահմանյան հարյուրավոր զբոսաշրջիկներ: Նախորդ ռեկորդը գրանցվել Էր Ճապոնիայում 2011 թվականին: Այն ժամանակ պատրաստվել Էր 107,6 մետր երկարությամբ խորոված:

 

Միջոցառումը տեղի Է ունեցել ռուս-չինական տուրիստական փառատոնի շրջանակներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: